Posted in Հորինում եմ, Մայրենիի ստուգատես

Շերիֆ Մորգան

1800-ական թվակններին Ամերիկայի Սեն Դենի փոքրիկ գյուղաքաղաքում Շերիֆի մահից հետո, այդ պաշտոնը զբաղեցրեց փորձառու Արթուր Մորգանը։ Սեն Դենի գյուղաքաղաքը ամբողջ Ամերիկայում հայտնի է տեղի երեխաների առեղծվածային կորուստներով, այս հանգամանքը շատերին վախեցնում էր, շատերին էլ ստիպում հետաքրքրությունից դրդված գալ և համոզվել սեփական աչքերով։Շերիֆ Մորգանը համարում էր , որ այդ պատմությունները երևակայության արդյունք են , որպեսզի գրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը։ Շերիֆի կարծիքը փոխվեց այն ժամանակ, երբ հերթը հասավ իր երեխային։ Նա շատ էր զայրացել և դա մոռանալու համար գնաց մոտակա բար, որտեղ ակամա լսեց երկու անծանոթների խոսակցությունը։ Նրանց լսելով՝ շերիֆի համար պարզ դարձավ, որ անծանոթներից մեկը տեղի գետում ձկնորսությամբ է զբաղվում։ Նա պատմում էր, որ գետի մոտ գտնվող քարայրից այս գիշեր աղմուկ է լսել։ Շերիֆը լսելով քարայրի մասին արադ դուր է գալիս բարից, հեծնում է ձին և շտապում դեպքի անձավ։ Այնտեղ նրա ականջներին է հասնում նույն աղմուկը։ Մոտենալով քարայրի մուտքին՝ տեսնում է, որ ներսում լույս է վառվում։ Շերիֆը մտնում է քարանձավ։ Լռություն էր։ Նա շարունակում է քայլել այնքան մինչև նշմարվում է քարանձավի ելքը, և դուրս գալով քարայրից նա տեսնում է մի խումբ երեխաների, որոնց ստիպողաբար նավ էին բարձրացնում։ Շերիֆը հանում է իր հրացանը, մոտենում է երեխաներին։ Այդ վայրկյանին պահակները դուրս են թռչում նավից և սկսում կրակել Արթուրի ուղությամբ։ Սակայն Մորգանը հեշտությամբ ազատվում է նրանցից և երեխաների հետ վերադառնում է քաղաք։ Գործը բացահայտված էր։ Բանն այն է, որ այս ամբողջ ընթացքում երեխաներին առեվանգում  էր Սեն Դենիի քաղաքապետը, փորձելով նրանց վաճառել ստրկության։ Փառք Աստծո ամեն բան բարեհաջող ավարտվեց և Արթուր Մորգանի անունը դեռ երկար հիշվեծ Սեն Դենիում։
Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես

1․ Բլոգումդ բա՛ց արա ,,Մայրենիի ստուգատես,, էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։
Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրի՛ր՝
  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը                                                                                                                                                                                                                                                                https://youtu.be/8hRlvDc4zS4
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։
3․ Պատմի՛ր ձեր ընտանեկան դպրոցի մասին՝ ովքե՞ր են ձեր ընտանեկան դպրոցի անդամները, ի՞նչ ես սովորում-սովորեցնում,  ինչպե՞ս, ո՞րտեղից, ումի՞ց ես սովորում, ի՞նչ նախագծեր եք արել և այլն։
Պատումդ տեսագրի՛ր և տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում։
Հիմնականում մայրիկս է ինձ օգնում բայց ես մենակ եմ աշատում:
4․ ,,Մայրենիի ստուգատես,, էջում հավաքիր  քո ընտանեկան բոլոր նախագծերի հղումները։
5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի  երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Պատումդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

6. Մարտահրավե՛ր նետիր ընկերներիցդ որևէ մեկին։

Ես մարտահրավեր եմ նետում քեզ´Կարեն, դու պետք է կարդաս երկուսիս կողմից սիրված գրքի շարունակությունը և վերջում ասես թէ քանի°  սխալ ես արել:

Jpeg

Տեսանյութդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

7. Եթե կստանաս մարտահրավեր ընկերոջիցդ, կատարիր այն։
Ես ընդունում եմ Կարեն Ասլանյանի մարտահրավերը:
Տեսանյութդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:
Posted in Բնագիտություն

Օշիդր

Կիրառություն

Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։

Անվանում

Ցեղի «Արտեմիզիա» անվանումը հունարեն «արտեմես» բառից է, որը նշանակում է «առողջ»։ Ոմանք այդ անունը կապում են Մավզոլ թագավորի կնոջ՝ Արտեմիզիայի անվան հետ, որն իբր, ըստ Պլինիոսի, բուժվել է այս բույսով։

Ուրիշներն այդ անունը կապում են հունական աստված Արտեմիսի հետ։ «Աբսինթիում» հունարեն նշանակում է «տհաճ»` ելնելով բույսի տհաճ դառնությունից։

Բժշկության մեջ

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում։ Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով։ Այն կազմում է նախնականի 24-25 %-ը։

Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը՝ գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ՝ ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց՝ այն վանում է ցեցին։

Մ. Հերացին դեղաբույսն՝ առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։

Posted in Մայրենի

Երևան

 

Սա Երևան քաղաքի Հանրապետության հրապարակն է: Այստեղ է գտնվում Կառավարության շենքը, Էրեբունի պլազա բիզնես կենտրոնը, Պատմության թանգարանը և Մարիոտ հյուրանոցը:

Այստեղ անցկացվում են տոնական մեծ միջոցառումներ իսկ, երեկոյան միանում են երգող շատրվանները`լույսերի և երաժշտության գեղեցիկ ռիթմերի տակ:

Без названия (16)

Posted in Մայրենիի ստուգատես

Սասունցի Դավիթ

  • Կարդում ենք էպոսի առաջին ՝ « Սանասար և Բաղդասար»  ճյուղը:
  • Անծանոթ բառերի, արտահայտությունների, տեղանունների բացատրություն, մեկնաբանում ( Ահա էպոսի բառարանը , որտեղից կարող եք օգտվել, էլ էպոսում սա  տեղանունների, վայրերի անունների բառարանը: )
  • Էպոսաբառարանի ստեղծում
  • Առանձնացված մասերի վերնագրում Ահեղ Մհերը, անսերունդ մհերը, Դավթի ծնունդը, Սասնածռերի մահը, գառնարած Դավիթը:
  • Հերոսների բնութագրում, նկարագրում Դաիթը շատմեծ տղա էր շատ ուժեկ բարի եւ միքիչ միամիտ, Ձենով Օհանը շատխելացի եւբարի էր նա շատ էր սիրում Դավիթին, Մհերը շատ մած ուժեղ խելացի էր, Մսրա Մելիքը դաժան անխիղճ էր եւ շատ վախկոտ:
  •  Հերոսների, հատված-տեսարանների պատկերների ստեղծում (Paint ծրագրով)1588691032616
  • Հատվածների ձայնագրում, ընտանեկան ընթերցումներ
  • Էպոսին նվիրված  հաղորդումների , տեսանյութերի,  ֆիլմիմուլտֆիլմի  դիտում, քննարկումներ
  • էպոսապատումներ
  • Ընտանեկան խաղ-ներկայացում-թատրոններ ( խաղում ենք Սասունցի Դավիթը , սիրած-նախընտրած հատվածի երաժշտական -խաղային-ընթերցողական ներկայացում)
Posted in Մայրենի

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից եւս մի գա □ տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որեւէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երեւի, երկար մտորումների արդյունք էր:

– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):

– Ոչխարն ուտում է ամեն ինչ:

– Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետեւ օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր □ ը լավ չի լինելու:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

– Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

– Ի՜նչ ես ասում…

Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

– Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրաք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Գխտնիք

Վերջը

Համարձակ

Ջարդելով

 

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող<

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

 

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   անվտանգ

բ/ չարություն   բարություն

գ/ թույլ   ուժեխ

դ/  տգեղ    Գեղեցիկ

 

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր < պարզ

դ/ հաստափոր-բարդ

 

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   ծաղիկներ

բ/ իշխան   իշխաններ

գ/ քամի  քմիներ

դ/ փուշ   փշեր

 

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական <ածական

 

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Ուտել – Կուտի

Փորձել – Փորձում են

Նայել – Նայում էր

Ամաչել – Ամաչեցի

 

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա      Քամին

ստորոգյալ   խաղում էր

 

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

Պատմողական

Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը:

Հարցական

Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

Բա փշերն ինչի՞ համար են:

 

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

 

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
   

Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին: <

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

 

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են :Ն

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: