Posted in Խնկոյանական օրեր

Մրջյուն

Image_1904
Սննդառություն
Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։

Արտաքին հատկանիշ
Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը՝ պարզ, բարդ։ Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Բերանային ապարատը ծամող է։ Կան թևավոր և անթև տեսակներ։

Նշանակություն
Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատու թրթուրներին: Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ։